Հրապարակվել է Միրզոյան-Բայրամով հանդիպման տեղն ու ժամը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցություններ կանցկացնեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ:

Պետքարտուղարությունը հայտնում է, որ նրանք կհանդիպեն Առլինգտոնում, Վիրջինիա նահանգում, Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնի շենքում:

Բլինքենը սկզբում առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի և Բայրամովի հետ: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կսկսվեն նույն տեղում՝ ՀՀ ժամանակով 17:45-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 1-ին, ԱՄՆ-ում տեղի կունենա խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հերթական փուլը։

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը երեկ արդեն ժամանել են Միացյալ Նահանգների մայրաքաղաք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ