Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով դիմել է Սասուն Խաչատրյանին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա ասել է.

«Մարտի 1»-ի գործը մոտ 800 հատոր է, վերջերս հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին դիմել եմ խնդրանքով՝ ձևավորել քննչական խումբ, որովհետև մեկ քննիչի աշխատանքի ծավալի մեջ սա հնարավոր չէ տեղավորել»։

Վարդապետյանն ասել է, որ դատախազական հսկողություն կիրականացվի, և այդ գործը դրվագ առ դրվագ կուսումնասիրվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ