Կանայք պետք է դառնան զինվորական ծառայության լիարժեք մաս

Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը։

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին ՀՀ-ի օրենքում և լրացումներ կատարելու և Պաշտպանության մասին օրենքում և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Ըստ նախարարի՝ այս փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցումը։ Ըստ դրա՝ կամավոր հիմունքներով պարտադիր կին զինծառայողների համար նախատեսված է 6 ամիս ծառայության ժամկետ, կարգավորվում են ծառայության համար դիմում ներկայացնելու ժամկետները։

«Կին զինծառայողների դեպքում չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով վաղաժամկետ ծառայությունից արձակման հիմքերը և տարեկետումը, քանի որ 6 ամսվա շրջանակներում որևէ իմաստ չկա։ Մինչև զորակոչման օրը նրանք կարող են հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից, կծառայեն ուսումնական զորամասերում»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ