Երեկ՝ ապրիլի 19-ին Հանրային հեռուստաընկերության կողմից Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարեց, թե Ադրբեջանին կարելի է խլացնել ու կուրացնել՝ նշելով որ կա հնարավորություն Ադրբեջանի արբանյակները խլացնելու ու վերջինիս հարցերը լուծելու։
Սամվել Բաբայանի այս հայտարարությունից հետո, արդեն ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր կորցրել է իր առաջին հեռահար դիտորդական «Azersky» արբանյակը: Ադրբեջանական Երկրի դիտման առաջին՝ «Azersky» արբանյակն իր առաքելությունն ավարտել գնահատված ժամկետից մեկ տարի շուտ՝ շահագործման իններորդ տարում: Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Azersky» արբանյակի հետ տեղեկատվության փոխանակումը դադարել է այսօր՝ ապրիլի 20-ին:
«Azerkosmos» արբանյակային օպերատորը և տիեզերանավի արտադրողը փորձել են վերականգնել կապը նրա հետ, սակայն դա չի հաջողվել։ Նախարարությունում նշել են, որ արբանյակը ապահովագրված է եղել 45 մլն մանաթի (26,5 մլն դոլար) չափով, և արդեն սկսվել են ապահովագրական գումարը ստանալու աշխատանքները։
Հարց է ծագում, թե ինչ հնարավորությունների մասին էր խոսում Սամվել Բաբայանը, երբ հայտարարում էր, թե հնարավոր է շարքից հանել Ադրբեջանի արբանյակները։
Ադրբեջանի արբանյակները կարելի էր շարքից հանել օրինակ Օրգովի տիեզերական կայանից արձակված ռադիոէլեկտրոնային ազդանշանի միջոցով։
Սամվել Բաբայանի հայտարարությունը՝ ստորև։