Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությանը նվաճել են առաջին մեդալները

Հայ մարզիկների հաջողությունները Եվրոպայի առաջնություններում շարունակում են սամբիստները:

Ինչպես տեղեկացնում են Սամբոյի ֆեդերացիայից՝ Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած Սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները լավ են սկսել մրցելույթները և նվաճել առաջին մեդալները:

Մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել, համապատասխանաբար, Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը:

Իսկ 98 կգ քաշային կարգում Արսեն Խանջյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, հասել է եզրափակիչ, որտեղ կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլու հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ