Որ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կթողնի իշխանությունը. Ալեն Սիմոնյանը մանրամասնում է

«Մեր թիմը հայ ժողովուրդն է, որը ձայն է տվել մեզ, մեզ մոտ կարևորն այդ հարաբերությունները պահպանելն է: Եթե ժողովուրդն ասի՝ «չէ, գիտեք ինչ՝ ձեր տեսլականը մենք չենք ընդունում», մենք կհեռանանք ու մեր տեղը կզիջենք այն ուժին, ում տեսլականը ժողովուրդը կնդունի»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նաև հայտարարեց՝ ինքը ստորագրում է Նիկոլ Փաշինյանի երեկվա յուրաքանչյուր ասածի տակ:

«Ես գիտեմ՝ ինչ է ասվել, ինչի համար է ասվել: Ամբողջությամբ սատարում եմ, մեր թիմի մեջ չկա գեթ մեկ մարդ, որն ասի՝ «գիտեք, վարչապետը սա, որ ասաց, մի տեսակ տարօրինակ էր, նոր էր, կամ՝ անհասկանալի»»,- նշեց ԱԺ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ