Ամրացնելով արմատներն Արցախում. տեղահանված ընտանիքի վեցերորդ երեխան ծնվել է շրջափակման ընթացքում

Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքից տեղահանված 27-ամյա Լուսինե Հայրիյանն ամուսնու և հինգ անչափահաս դուստրերի հետ 44-օրյա պատերազմից հետո բնակություն է հաստատել Ստեփանակերտում։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ Թաղասեռ հարս է գնացել Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից:

«Գյուղում կյանքն ուրիշ գույներ ուներ։ Հինգ անչափահաս երեխաներիս հետ հասցնում էի գյուղատնտեսությամբ զբաղվել՝ այգի էի մշակում, անասուններ ու թռչուններ պահում։ Բացի այդ, բանջարանոց էի մշակում՝ ցանելով այն ամենը, ինչն անհրաժեշտ էր պահանջմունքները ապահովվելու համար։ Կաթնամթերքից էլ բաժին էի հանում նաև կարիքավոր համագյուղացիներին։ Յուրաքանչյուրը փորձում էր օգնել հարևանին, համագյուղացուն խնդիրներին լուծում գտնելու համար։ Մինչ պատերազմը վերանորոգել էինք տունը՝ փորձելով հարմարավետ պայմաններ ստեղծել, բայց չհասցրինք երկար վայելել»,-վերհիշում է մեր զրուցակիցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ