Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել

Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախնական տեղեկություններով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով. այս մասին գրառում է կատարել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը։ Դրոշների շքերթի ժամանակ ներկայացվել են մասնակից երկրները, որի ժամանակ միջադեպ է գրանցվել։

Երբ ներկայացվել է Ադրբեջանի հավաքականը, դահլիճ է բերվել նաև այդ երկրի դրոշը, որը երևացել է նաև դահլիճի մեծ էկրանին։ Հանդիսատեսը հավաքականի ներկայացման ժամանակ սկսել է սուլել, ինչից հետո Արամ Նիկոլյանը վերցրել է արդեն բեմից իջեցված դրոշն ու այրել այն, ապա փորձել դուրս հանել։ Անվտանգության աշխատակցին հաջողվել է բռնել ակցիա իրականացնողին, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ