Ադրբեջանի դրոշն այրողը ադրբեջանցու դրոշ/շորի հեղինակն էր

Ավելի վաղ հայտնեցինք, որ Ադրբեջանի դրոշը այրած և դահլիճից հեռացրած երիտասարդը դիզայներ Արամ Նիկոլյանն է։

Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը։ Դրոշների շքերթի ժամանակ ներկայացվել են մասնակից երկրները, որի ժամանակ միջադեպ է գրանցվել։

Երբ ներկայացվել է Ադրբեջանի հավաքականը, դահլիճ է բերվել նաև այդ երկրի դրոշը, որը երևացել է նաև դահլիճի մեծ էկրանին։ Ինչպես հայտնել էինք՝ դահլիճը հավաքականի ներկայացման ժամանակ սկսել է սուլել, ինչից հետո մի երիտասարդ վերցրել է արդեն բեմից իջեցված դրոշն ու այրել այն, ապա փորձել դուրս հանել։

Սակայն այս պատմության ամենամեծ զավեշտն այն է, որ Ադրբեջանի դրոշն այրողը՝ Արամ Նիւկոլյանը ադրբեջանցու դրոշ/շորի հեղինակն էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ