Մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը

Վայոց Ձորում ՀՀ վարաչեպտի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել։

Այս մասին «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Խափանման միջոցը նույնն է՝ բացակայելու արգելքը:

Հանցանքը կատարողին 2-ից 5 տարի ազատազրկում է սպառնում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայկական ժամանակ»–ը հայտնել էր, որ ապրիլի 10–ին կառավարության ղեկավարի Վայոց Ձոր այցի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել. մի քաղաքացի անձրևանոց էր նետել նրա ուղղությամբ: Դեպքը տեղի էր ունեցել Եղեգնաձորում։

Նույն օրը կինը բերման էր ենթարկվել, հետո ազատ արձակվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ