Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում, կան զոհեր

Մեր տեղեկություններով Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում  Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ադրբեջանական կողմը կրակ է արձակել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների վրա, հայկական ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների։

Նախնական տեղեկություններով հայկական կողմից կա 1, ադրբեջանական կողմից 2 զոհ։

Պաշտպանության նախարարությունը քիչ անց ամենայն հավանականությամբ հանդես կգա հաղորդագրությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ