Արտահերթ ընտրությունը տարբերակներից մեկն է. ընդդիմությունը միայն ընտրակաշառքով կարող է ձայն ստանալ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցած Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը իրենց ուժին ձայն է տվել, որպեսզի իրականացնեն սահմանադրական բարեփոխումներ և խաղաղության գործընթացը ավարտին հասցնեն:

Ըստ նրա՝ վարչապետն ընդամենը ասել է, որ այս ճանապարհին արտահերթ ընտրությունների գնալը տարբերակներից մեկն է:

Հարցադրմանը՝ արդյոք չկա՞ մտավախություն, որ իշխող ուժը կարող է պարտվել կամ կրկին սահմանադրական մեծամասնություն չկազմել, Գասպարյանը նկատում է. «Ընդդիմության ձայներ ստանալը միմիայն հիմնված է ընտրակաշառքի վրա, բայց նույնիսկ կաշառքի և արտաքին ուժերի միջամտության պարագայում ընդդիմությունը չի կարող մեծամասնություն կազմել»:

Իշխող ուժի անդամը միաժամանակ տեսակետ է հայտնում, որ ընտրակաշառատու ուժերը չպետք է հնարավորություն ունենան մասնակցելու ընտրություններին: Վերջինս հույս ունի, որ այս մասով օրենսդրական կարգավորումներ կստեղծվեն:

Ըստ պատգամավորի՝ չպետք է նաև կենտրոնանալ Ադրբեջանից հնչող խոսույթի վրա. «Ամեն ինչ անելու ենք, որ խաղաղության պայմանագիրը կյանքի կոչվի կարճ ժամկետներում»:

Տաթևիկ Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ