![]()
Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ վարույթի շրջանակում Ստեփանավանում ձերբակալվել է ևս 10 անձ:
Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների բնակարաններում ու գրասենյակներում, խուզարկություններ են: Ձերբակալվել է 14 անձ, այդ թվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
![]()