Ադրբեջանը շարունակում է հայ պատանդների խոշտանգումները․ թուրք լրագրող

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը հոդված է գրել Providence-ում՝ կապված Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների հետ։

«Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական 44-օրյա պատերազմը պետք է դադարեցվեր 2020 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հրադադարի մասին եռակողմ համաձայնագրով։ Այդուհանդերձ, ադրբեջանական ագրեսիան և հայ ժողովրդի նկատմամբ ոտնձգությունները չեն դադարում։

Սիստեմատիկորեն հրաժարվելով միջազգային իրավունքի պահանջներից՝ Ադրբեջանը շարունակում է խախտել Հայաստանի Հանրապետության սահմանները՝ սպանելով կամ առևանգելով հայ զինվորներին։ Ադրբեջանն ապօրինի փակում է նաև Արցախի բնակչության միակ մուտքի ճանապարհը։ Բացի այդ, շարունակվում են հայ ռազմագերիների (քաղաքացիական պատանդների) խոշտանգումները և սպանությունները։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդները ենթարկվում են վատ վերաբերմունքի և նույնիսկ խոշտանգումների Ադրբեջանի կողմից, մինչդեռ «քաղաքակիրթ աշխարհը» լռում է, պարապ դիտելով, թե ինչպես են նրանք հետագա ռազմական օգնություն ցուցաբերում Ադրբեջանին և կնքում նավթային նոր գործարքներ և առևտրային համաձայնագրեր»,- գրել է լրագրղը։

Նա գրել է Բաքվում բանտված Վիգեն Էուլջեքյանի մասին՝ ներկայացնելով նրա հարազատների հույզերն ու սպասումերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ