«Ես ինձ ԱՄՆ-ում ավելի լավ եմ զգում քան Հայաստանում, քանի որ ինձ օտար եմ զգում». Թաթա Սիմոնյանը՝ հոր մահվան, ծանր կյանքի և հեղափոխությանն աջակցելու մասին

Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման հյուրը երգիչ Թաթա Սիմոնյանն է, որը հարցազրույցի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին, մասնավորապես՝ երաժշտությամբ զբաղվելու, հոր կորստի, ընտանիքին հանրությունից հեռու պահելու և Հայաստանում իրեն օտար զգալու մասին:
«Ես շատ եմ սիրում Հայաստանը, շատ եմ սիրում Երևանը, բայց այժմ ինձ ԱՄՆ-ում ավելի լավ եմ զգում քան Հայաստանում, քանի որ ինձ Հայաստանում օտար եմ զգում:

Ես հույս ունեմ, որ ամեն բան լավ է լինելու, ունենալու ենք բարեկամ երկրներ, որոնց շրջապատում կլինենք անվտանգ»,- ասաց նա:

Թաթան նաև խոսեց հեղափոխության օրերին խանդավառված լինելու և «Հայաստան Բարև» երգի մասին:

«Ես հեղափոխության օրերին խանդավառված մի երգ գրեցի, որը հակասական ընդունվեց և մի մասի համար ես դարձա օտար, մտցվեց նաև «սև ու սպիտակ» տերմինը: Եթե Աստված նորից որոշեր, որ պիտի երգեմ՝ երգելու էի»,- նշեց Թաթան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ