Չգիտեմ՝ արժի՞ Երևանում «Գազելի» ու «Նիվայի» արձան դնել․ քաղաքացին է նամակով դիմել, առաջարկել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով տրանսպորտի խնդիրներին, ասաց. «Այս նոր ավտոբուսներով այլևս հուսահատության գազելներ չե՞նք ունենալու. ինչին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Գազելներ ունենալու ենք, սակայն ոչ հուսահատության»:

Վարչապետը պատմեց, որ վերջերս քաղաքացիներից մեկից մի «զավեշտալի» առաջարկ է ստացել՝ երկու հուշարձան տեղադրել՝ «Հուսահատության գազելի» և «Նիվայի»:

Տիգրան Ավինյանն ասաց, որ այս 237 ավտոբուսների գիծ մտնելու դեպքում տրանսպորտի խնդիրը էականորեն մեղմվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ