«Եթե Ռուսաստանը չի կարող, ինքը պետք է դիմի ՄԱԿ-ին». Նիկոլ Փաշինյան

«ՌԴ-ն պաշտոնապես արձանագրել է ԼՂ բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը:

Նախկինում այս մասին մի քանի անգամ խոսել եմ, բայց հիմա ուզում եմ կրկնել՝ մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք:

Բայց եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով ԼՂ-ում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի մասին, և սա թույլ չտալու համար Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»,- Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ