Բուհը շփոթում են մասնավոր պարտեզի հետ․ Գյուրջինյանը՝ իր նշանակման դեմ կազմակերպած բողոքի ակցիայի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք՝ լեզվաբան, հայերենագետ, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:

Նշանակման մասին տեղեկանալուց հետո բուհի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բուհի պռոռեկտոր Ցոլակ Ակոպյանը հայտարարեց՝ Երևանի բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն բողոքի ակցիա են սկսել, նրանք դեմ են Գյուրջինյանի նանակմանը։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով իր նշանակմանը դեմ լինելու համար հայտարարված բողոքի ակցիան Գյուրջինյանը նկատեց՝ իրականում, բուհի ներսից ուսանողներին տարբեր պատրվակներով են դուրս հրավիրել։

«Տագնապի ազդանշան են միացրել, որոշներին դուրս են հրավիրել, խաբել են տարբեր լուրերով։ Պետական բուհում տագնապի ազդանշան միացնել դասի ժամանակ ու ուսանողնրիեն դուս բերելը նշանակում է, որ այդ ղեկավարությունը այլևս այնտեղ անելիք չունի, որովհետև պետական բուհը շփոթում են մասնավոր պարտեզի հետ։ Ասում են՝ «բուհը պետք է լուծարվի», բայց բուհը չի փակվում, ես հո չեմ գնում լուծարվող բուհի ռեկտորի պաշտոնակատար»,– ասաց Գյուրջինյանը։

Բուհի նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ իր դեմ բողոքի ակցիաները կազմակերպում են բուհի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ու նրա մի քանի աջակիցներ, որոնք փորձում են չզիջել միմյանց դիրքերը։ Ըստ Գյուրջինյանի՝ այն պահից, երբ իր նշանակման մասին լուրը արդեն տարածվեց մամուլում, բազմաթիվ զանգեր է ստացել տարբեր մարդկանցից, ինչպես նաև բուհի դասախոսական կազմից․ «Շատ ջերմ են եղել զանգերը։ Մարդիկ ուրախ են։ Չնայած կան որոշները, որոնց մտահոգում է իմ նշանակման հարցը, քանի որ մտածում են՝ կարող է իրենց լավ օրերի վերջը գալ դրանով, բայց պետք է հասականալի լինի՝ ուսանողի համար ո՞ր ռեկտորն է լավ՝ ֆիզիկո՞ս, թե՞ լեզվաբան, այն էլ լեզվաբանական բուհում։ Պարզ է այստեղ պղտոր ջրեր են հոսում»։

Գյուրջինյանի խոսքով՝ այս պահին նա դեռ լեզվի կոմիտեում է, բուհում կլինի 16։30, քանի որ այդ ժամին է նախատեսված, որ ԿԳՄՍ նախարարը բուհի ողջ կազմին պետք է ներկայացնի ռեկտորի նոր պաշտոնակատարին։ Ըստ նրա՝ բուհի կրթության որակը անասելի ընկել է, և դա փաստում են այնտեղ դասավանդողները։ Ասում է՝ իր դեմ ակցիա իրականացնողները խելամիտ չեն, բայց եթե ցանկանում են, կարող են շարունակել այդ ակցիաները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ