ԱՄՆ-ն և Թուրքիան Վաշինգտոնում քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝ Սպիտակ տանը և Պետքարտուղարությունում տեղի ունեցած հանդիպումները ներառել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հարավային Կովկասում իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ