4.5 ժամ. որո՞նք էին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական շեշտադրումները

Մոտ չորսուկես ժամ` այսքան է տևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը: Վարչապետը հայտարարել է, որ շատ մեծ է նոր էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին ու Հայաստան-Ադրբեջան բանակցություններին:

Փետրվարի կեսերին Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկ էր փոխանցել Բաքվին: Այդ առաջարկներին Ադրբեջանը մի քանի օր առաջ պատասխանել է: Նիկոլ Փաշինյանը որոշակի առաջընթաց տեսնում է, բայց նրա գնահատմամբ, ինչքան առաջ են գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ:

Մանրամասները՝ ռեպորտաժում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ