«Խոստանում եմ անել հնարավորը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություննրի կարգավորման համար». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կարճ տեսանյութ է հրապարակել, որում Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպան Քրիստինա Քվինն անդրադառնում է իր ծննդավայր հայաշատ Կալիֆորնիային, պատմում իր առաջին հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների հետ և խոսում այն վայրերի մասին, որտեղ հասցրել է այցելել Երևանում՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին։

Դեսպանը խոսում է նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու, հայ-ամերիկյան հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի պայծառ ու բարեկեցիկ ապագայի կերտմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։

«Ինձ համար պատիվ է ծառայել որպես ԱՄՆ դեսպան ՀՀ-ում։ Հասակ եմ առել Ֆրեզնոյում, որտեղ ինձ բախտ է վիճակվել ունենալ ամերիկահայ ուսուցիչներ և ընկերներ։ Առիթ եմ ունեցել առնչվել հայկական նրբագեղ մշակույթին ու գունեղ խոհանոցին։ Այժմ Հայաստան գալով կարծես թե տուն եմ վերադարձել։

Դեռ մանուկ հասակում տեղեկացա հայ ժողովրդի պատմության ցավալի էջերի, մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին։ Երևան ժամանելուց անմիջապես հետո այցելեցի Ծիծեռնակաբերդ՝ հիշատակի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Ծանոթ եմ Հայաստան բազմադարյա պատմությանը, մշակութային ժառանգությանը և հիացած եմ հայ ժողովրդի անհավատալի տոկունությամբ։ Րոպե առաջ ցանկանում եմ բացահայտել այս երկիրն ու ճանաչել հայ մարդուն։

Գիտեմ, որ վերջին տարիները մարտահրավերնեով լի են եղել։ Արդեն առիթ եմ ունեցել անձամբ լսել Հայաստանում գտնվող տեղահանված անձանցից իրենց դժվարությունների մասին։ Խոստանում եմ անել հնարավորը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության տևական լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։

Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտնագ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած քաղաքական և տնտեսական ուղեգծին։ Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են ու կուռ, ես ջանք ու եռանդ չեմ խնայի ամրապնդելու մեր կապերը, և օգնելու Հայաստանին կերտել պայծառ ու բարեկեցիկ ապագա»,-ասված է տեսանյութում։

Տեսանյութ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ