Իշխան Սաղաթելյանը մեկնել է Իրան, գումար է հայթայթում փողոցային պայքարը վերսկսելու համար

MediaNews-ի տեղեկություններով դեռևս օրեր առաջ՝ փետրվարի 28-ին Իշխան Սաղաթելյանը մեկնել է Թեհրան՝  Թեհրանում մեկնարկող Հայ դատի 14-րդ համաժողովի աշխատանքներին  մասնակցելու համար։

Սակայն բացի համաժողովին մասնակցությունից մեր տեղեկություններով Իշխան Սաղաթելյանը Իրանում ՀՅԴ ներկայացուցիչներից ֆինանսական աջակցություն է խնդրել, որպեսզի վերսկսի իշխանափոխության պահանջով փողոցային պայքարը։  Ինչպես հավաստիացրել է Իշխան Սաղաթելյանը՝  փողոցային պայքարը վերսկսելու համար հիմա իրեն միայն դրամական միջոցներն են պակասում՝  մնացած ամեն նախադրյալ կա արդեն։

2022 թվականին փողոցային պայքարը տապալելուց և խորհրդարանական  ընդդիմությանը խայտառակելուց հետո Իշխան Սաղաթելյանը փաստորեն որոշել է կրկին փողոց դուրս գալ,  քանզի ինչպես ինքն է պնդում, միակ խանգարող հանգամանքը ֆինանսական միջոցներն են՝  փող չունի։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ