Կացարանի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողները, որոնք վերակենդանացման բաժանմունքում էին, տեղափոխվել են հիվանդասենյակ, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Զինծառայողների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Զինվորների կացարանում հրդեհի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ