Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.

«Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ