Ջերմուկում վիրավորված Գևորգին տուն են ճանապարհել

Պայմանագրային զինծառայող Գևորգ Պետրոսյանը «Զինվորի տանը» բուժում ստանալուց հետո իր ոտքով գնաց տուն, տեղեկացնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

«Գևորգն այսօր կգրկի դուստրերին: Ձմեռ պապին ուղղված փոքրիկների խնդրանքը կատարված է. հայրն իր ոտքով գնաց տուն»,- նշված է գրառման մեջ։

Գևորգը ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Ջերմուկում՝ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։

Տեսանյութ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ