Ստամբուլի եկեղեցում բռնկված հրդեհի մասով հետաքննություն է սկսվել․ զոհվածները 75 և 78 տարեկան են

Ստամբուլի հայկական կաթողիկե Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Դանիել Ասուպը շնորհակալություն է հայտնել բոլորին եկեղեցու կացարանում բռնկված հրդեհից հետո ցուցաբերած աջակցության և համերաշխության համար, փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Դանիել Ասուպը հայտնել է, որ պետական գրեթե բոլոր մարմիններից իրեն զանգահարել են, հետաքրքրվել խնդրով և իրենց աջակցությունը հայտնել հրդեհի առաջացրած հետևանքների վերացման հարցում։

Դանիել Ասուպը ընդգծել է, որ հրդեհի բռնկման հետ կապված հետաքննություն է սկսվել, և ավելի ուշ պատրիարքը հանդես կգա ծավալուն հայտարարությունով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ