Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշմանը: «ԵՄ ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում Ադրբեջանը հայտարարել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ ծառայի Հայաստանի համար՝ խուսափելու իր պարտավորությունների կատարումից:

ԵՄ առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է երկխոսության մեխանիզմների համար:

Առաքելությունը չպետք է օգտագործվի՝ խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության տեքստում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ