Ես ծանոթ չեմ պատմական որևէ փաստի՝ թուրքերի կողմից նման ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ. Շարմազանով

Ընդդիմադիր պատգամավորները հաճախ են խոսում Նիկոլ Փաշինյանի իշխանության պրոթուրքական լինելու մասին։ Անհիմն խոսելուց, ամենահայկական գործչին վիրավորելուց առաջ մոռանում են իրենց թուրքասեր անցյալը, թուրքերի հետ քիրվայություն անելու մղումը, որը ստիպում է նախկին իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներին ուրանալ անգամ պատմական փաստերը։

Տեսանյութը ՀՀԿ-ի իշխանության տարիներին է արված: Այս ամենը եղել է ՀՀԿ-ի և թուրքերի բուռն «սիրավեպի» տարիներին։ Այն ժամանակ ՀՀԿ-ականները թուրքերի հետ ունեյին այն պլանները, որոնցում հիմա մեղադրում են իշխանություններին։

Տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի նախագիծ էր ներկայացրել Ազգային Ժողով, որով առաջարկվում էր դատապարտել Օսմանյան Թուրքիայում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։

Այսօր թուրքերին հայհոյող և Փաշինյանի իշխանության պրոթուրքական համարող ՀՀԿ-ն ոչ միայն տապալեց նախագիծը, այլև պատմաբան, այն ժամանակ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովը ուրացավ ցեղասպանության փաստը հայտարարելով, թե որպես պատմաբան տեղյակ չէ, փաստերի, համաձայն որոնց թուրքերը ցեղասպանել են եզդիներին։

Նախագիծն ինչպես արդեն ասել էինք տապալվեց ՀՀԿ-ի ջանքերով։ Վստահաբար թուրքերն այն ժամանակ գոհ մնացին ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից։ Այս դրվագը կարծում ենք բավական է ենթադրելու համար, որ եթե մի շարք բարեկամ երկրներ պաշտոնապես ճանաչած չլինեին Հայոց ցեղասպանությունը, ապա թուրքերին բավարարելու համար Շարմազանովը կարող էր հայտարարել, որ որպես պատմաբան հայերի ցեղասպանության փաստերի էլ ծանոթ չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ