Բացառիկ կադրեր. Ինչպես է տղամարդը օրը ցերեկով բնական կարիքները հոգում Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ

Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանն իր էջում գրել է․

Այս տեսանյութը նկարել է իմ ընկեր Արթուր Չախոյանը՝ այսօր։ Վերջերս վերանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանն է, որը գտնվում է Երևանի հենց կենտրոնում և հանդիսանում է պատմամշակութային արժեք։

  • Բացումից մեկ ամիս անց այն վերածվել է հասարակական զուգարանի։
  •  Վերևի մասում իսպառ բացակայում է լուսավորությունը, ինչ մասին միայն մենք, արդեն 3 անգամ բարձրաձայնել ենք։
  •  Տարածքի այդ մասում չկան ոչ տեսախցիկներ, ոչ էլ պատշաճ ոստիկանական հսկողություն։
  •  Նույնիսկ բացումի մասին պատմող Երևանի քաղաքապետարանի հրապարակած լուսանկարներում երևացող աղբը մինչ օրս չի մաքրվել։
  •  Այստեղ զբոսնելուց անհրաժեշտ է առնվազն հակագազ։
  •  Հանրային զուգարանների բացակայությունը շարունակում է շատ լուրջ խնդիր մնալ գրեթե ամբողջ Երևանում։
  •  Երևանը արժանի չէ զուգարանի վերածված կենտրոնի և մշակութային արժեքների։
  •  Հնարավոր է այս մարդն իսկապես ունի արժանիքներ կամ գուցե նաև առաջնագծում գործած սխրագործություններ՝ հանուն մեր երկրի։ Բայց արդյո՞ք դա թույլ է տալիս անպատվել մեր մշակութային արժեքները և հողը։ Ի՛հարկե ոչ։
  •  Վիրավորանք պարունակող ցանկաց քոմենթ ջնջվելու է

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ