«Աղբանոցը հեռուստաալիք մի կոչեք». Ժիրայր Ոոսկանյան

Հիշեցնենք երեկ Հայաստանի Հանրապետությունում գործող «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, որը սպասարկում է 1998-2008 թվականներին Հայաստանի ղեկավարը եղած Ռոբերտ Քոչարյանի քաղաքական օրակարգը, հրապարակել է հունվարի 19-ին Գեղարքունքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից կադրեր:

Հրապարակված տեսանյութում (հաշվի առնելով առկա գերզգայուն կադրերը՝ չենք հրապարակում) հեռվից նկարահանված է կացարանի հրդեհը, իսկ համացանցում հրապարակված տարբերակում լսվում են ճիչեր ու աղաղակներ:

Բաց վերքի վրա աղ լցնելու հրապարակումը հեռուստաընկերությունն արել է «15 զինվորի զոհվելու պահը. բացառիկ կադրեր զինվորական կացարանի հրդեհից» վերտառությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ