Լրատվամիջոցը դատարանի որոշմամբ հերքեց Սուքիասյանի մասին իր գրած կեղծ լուրը

Հերթական լրատվամիջոցի հերքումը Սուքիասյաններին պատկանող ընկերության մասին սուտ տեղեկություններ հրապարակելու համար

Armday.am-ը 2021 թվականի մարտի 25-ին ստահոդ հոդված էր հրապարակել, թե իբր Խաչատուր Սուքիասյանի ներկրած անորակ վառելիքի պատճառով հաճախորդների մեքենաների շարժիչները շարքից դուրս են գալիս, ինչի առնչությամբ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն (Ran Oil) դիմել է դատարան` պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել, դատարանի վճիռը հրապարակել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել:

Հունվարի 13-ին վերոնշյալ լրատվամիջոցը
հայտնել է, որ հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը` ներողություն խնդրելով «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ից։

Ինչպես Armday.am-ն է հավաստիացնում, լուրը արտատպել է «Մեդիապորտ» և «Դեժավյու» տելեգրամյան ալիքներից:

Հ.Գ. Մի հետեւեք անհայտ ծագման ՏԳ ալիքներին (եւ դրանց հետեւող ու մեջբերող լրատվամիջոցներին)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ