Երկրաշարժը զգացվել է նաեւ Երեւանում

27 րոպե առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Իրան սահմանին` 179 կմ խորությամբ 3.6 մագնիտուդ ուժգնությամբ։

Այն զգացվել է նաեւ Երեւանում։

Սույն թվականի հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոցձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում ` 2-3 բալ ուժգնությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ