Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի՝ սպառնբալիքներն անցնում են գործնական փուլ

Ալիեւը խաղաղություն չի ուզում: Ալիևը գծել է նոր ագրեսիաների և նոր պատերազմների սցենարներ և այժմ իրականացնում է դրանք։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել եւ հայտարարել, որ «մենք պետք է պատրաստ լինենք կանխելու սադրանքները»։ Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ նման արտահերթ հանդիպումները, հատկապես շաբաթ օրը, hետապնդում են նպատակ Հայաստանի և Արցախի դեմ հերթական ագրեսիայի կազմակերպման։

Ալիեւի վերջին հարցազրույցի ժամանակ հնչած սպառնալիքները անցել են գործնական փուլ, եւ առաջիկա շաբաթներին կլինի սեպտեմբերյան ագրեսիայի կրկնություն։

Ի հեճուկս պաշտոնական քարոզչության, անցած տարեվերջին Ալիևը խոստովանեց, որ Ադրբեջանը ծրագրել և սկսել է սեպտեմբերյան ագրեսիան՝ բառացիորեն հայտարարելով։

Ալիևը դիվանագիտական ​​կարգավորման և խաղաղության ոչ մի հնարավորություն չի թողնում, քանի որ համոզված է, որ պահը շատ պատեհ է Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից ավելին պոկելու համար։ Հատկապես «ռազմավարական դաշնակից» կոչվող Ռուսաստանի կեցվածքի և Բայրամովի ճյուղը դարձած Լավրովի վերաբերմունքի պայմաններում Հայաստանին և հայ ժողովրդին այլ բան չի մնում, քան պատրաստվել նոր ագրեսիայի և առճակատման։

Երևանի դիրքորոշումը պարզ է և անզիջում՝ ՄԻՋԱՆՑՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ