PKK-ն փորձում է կանխել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը. Չավուշօղլուն` Էրդողանի խրտվիլակի մասին

PKK-ն ականներ է դնում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` անդրադառնալով Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիային, որի ժամանակ ոտքերից կախել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը, գրում է Anadolu-ն։

«Ահաբեկչական PKK/YPG կազմակերպությունը թշնամական քարոզչություն է իրականացնում։ Ահաբեկիչների թիրախը Թուրքիան է։ Նրանք իրենց սադրանքներով փորձում են կանխել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Շվեդիայի ընտրությունն է` կամ մաքրել այդ ականները կամ միտումնավոր ոտքը դնել դրանց վրա»,- ասել է Չավուշօղլուն TRT Haber-ի եթերում:

Հիշեցնենք, որ այս առնչությամբ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել նաև այդ երկրում Շվեդիայի դեսպանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ