Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կմասնակցի ԱՀ նախագահական ընտրություններին

Վերջին մի քանի օրերի ընթացքում Արցախում ակտիվ լուրեր են շրջանառվում առ այն, որ առաջիկայում ԱՀ-ում կկայանան արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Թեմայի շուրջ InfoPort.am-ը պարզաբանում խնդրեց ԱՀ ԱԺ նախագահ, Արթուր Թովմասյանից։

Վերջինս չհերքեց լուրերը․ «Չի բացառվում»։ Հարցին՝ արդյոք հնարավոր խորհրդարանական և նախագահական ընտրություններում նա կառաջադրի իր թեկնածությունը, Թովմասյանը պատասխանեց․ «Այ՛ո, միանշանակ, ես մասնակցելու եմ ե՛ւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու ե՛ւ արտահերթ նախագահական ընտրություններին, որպես Արցախի հանրապետության նախագահի թեկնածու, արպես արցախցի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ