Ռոնալդուն իրավունք կունենա փոխել Ալ-Նասրի մարզիչներին

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրավունք կունենա փոխել թիմի մարզիչներին ըստ ցանկության։ Այս մասին հայտնում է CBS Sports-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա պորտուգալացին կկարողանա փոխել մարզիչներին, եթե ներկայիս մարզիչն իրեն չհամապատասխանի։ CBS Sports-ի աղբյուրները «Ալ-Նասրն» անվանում են «Կրիշտիանու» ֆուտբոլային ակումբ:

«Ալ-Նասրի» ներկայիս գլխավոր մարզիչն է Ռուդի Գարսիան, ով նախկինում աշխատել է ֆրանսիական «Լիոնում» և «Մարսելում», ինչպես նաև իտալական «Ռոմայում»:

Ռոնալդուն միացել է սաուդյան ակումբին 2022 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազատ գործակալի կարգավիճակով, այն բանից հետո, երբ նրա նախորդ թիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», խզել է Ռոնալդուի հետ պայմանագիրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ