Ռուսական խաղաղապահներն են պատասխանատու Լաչինի միջանցքի անվտանգության, հրադադարի ռեժիմի ու հայ ազգաբնակչության անվտանգության համար

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Արձանագրենք․
Հայաստանն ասեց՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանն է փակել,
ԵՄ-ն ասեց՝ Ադրբեջանն է փակել,
Ֆրանսիան ասեց՝ Ադրբեջանն է փակել,
ԱՄՆ ասեց՝ Ադրբեջանն է փակել,
Կանադան ասեց՝ Ադրբեջանն է փակել,
Անգլիան չասեց, թե ով է փակել, բայց ասեց հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհարգեն հրադադարի բոլոր պայմանավորվածությունները,
ՄԱԿ-ն անուն չտվեց, թե ով է փակել, բայց կողմերին կոչ արեց հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները․․․
Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանն ասեց՝ ես չեմ փակել, ռուսն է փակել․․․
Մոսկվան էլ կանգնել, ասում է՝ հանքավայրերի շահագործման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի տարաձայնությունների պատճառով է փակվել․․․ Անուն չի տալիս․․․
Միթե տիկին Մարիա Զախարով չի զեկուցվել, որ 1,5 օրյա «բնապահպանական» ակցիան սահուն վերածվեց «Ղարաբաղ բիզիմդիր, բացեք մենք գնանք Խանքենդի»․․․․ Իհարկե, լսել է, մանավանդ որ հենց առաջին իսկ պահից ոչ մեկ չհավատաց, որ «շարժումը» «քաղաքացիական է», «բնապահպանական է»։ Իսկ Մոսկվան միակն է, որ «հավատացել» է, թե բնապահպանական է։ Լավ, մեղքը ձեր վիզը՝ հավատացել եք։ Բա այդ որտե՞ղ է եռակողմ հայտարարության մեջ գրված, որ «բնապահպանական տարաձայնությունների պատճառով» մի կողմը կարող է փակել եռակողմ հայտարարությամբ ինստիտուցիոնալացված Լաչինի միջանցքը, որը ռուսական պատասխանատվության գոտի է ․․․ Տկին Զախարովա, գիտե՞ք՝ դա ոչ մի տեղ գրված չէ, բայց գրված է, որ ռուսական խաղաղապահներն են պատասխանատու ռուսական պատասխանատվության ողջ գոտու, թե Լաչինի միջանցքի անվտանգության, հրադադարի ռեժիմի ու հայ ազգաբնակչության անվտանգության համար․․․ Դա էլ չե՞ք կարդացել․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ