Իրանը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ուկրաինայի ճգնաժամի մեջ

Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վստահություն է հայտնել, որ ուկրաինական ճգնաժամի պատճառը Հյուսիսատլանտյան դաշինքի` դեպի արևելք ընդլայնման սխալ քաղաքականնությունն է: Այս մասին գրում է RT-ն:

Այս մասին Իրանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին:

«Ուկրաինայում ճգնաժամն իր արմատներով հասնում է ՆԱՏՕ-ի` դեպի արևելք ընդլայնման սխալ քաղաքականություն», — ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ The American Conservative-ը գրել էր, որ ամերիկյան քաղաքական էլիտան պատասխանատվություն է կրում ուկրաինական ճգնաժամի համար, քանի որ իր գործողություններով հրահրել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ