Ինչպես է աշակերտը Չարենցավանում կոտրում դպրոցի մոտ գտնվող կանգառը. համայնքապետարանը ՏԵՍԱՆՅՈՒԹ է հրապարակել

Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում. Չարենցավանի համայնքապետարան

Չարենցավանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպես է աշակերտը ջարդում դպրոցներից մեկի մոտ գտնվող կանգառը։

«Այս տեսախցիկը ֆիքսել է 3-րդ դպրոցի հարակից կանգառի կոտրման պահը։ Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում։ Այսուհետև համայնքապետարանը նման դեպքերում այլ գործելակերպ է որդեգրելու։

Երկուշաբթի մենք կդիմենք ոստիկանություն և կպահանջենք մեղավորներին փոխհատուցել համայնքային գույքին դիտավորյալ հասցված վնասը։

Մեծ թե փոքր՝ մենք պատասխանատու ենք մեր համայնքի բարեկեցության համար», -նշվում է հաղորդագրության մեջ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ