Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների գործնական իրականացման, ինչպես նաև երեք երկրների բարձր մակարդակով նախորդ համատեղ հայտարարությունների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ