Սահմանվեց 2 վայր, որտեղ կթույլատրվեն հրավառություններ

Նախագծով սահմանվեց 2 վայր, որտեղ կթույլատրվեն հրավառություններ: Այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով «Երևան քաղաքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

Նա նշեց, որ նախագիծը բխում է հանրայն շահի գերակայությունից: «Մեր մշակույթում տարածված է, որ կնունքներին, ծնունդներին, հարսանիքներին հրավառություններ են տեղի ունենում, և մասնակիցներին գուցե հաճելի է, բայց կարող է տհաճություն պատճառել տվյալ տարածքում բնակվող հազարավոր մարդկանց»,- ասաց նա:

Նա նշեց, որ նախագծով սահմանվում է երկու վայր, որտեղ կարելի է հրավառություն անցկացնել, և այդ վայրերն են՝ Հանրապետության հրապարակը և Ազատության հրապարակը: «Միայն տոն օրերին և միայն տեղական ու պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ կարող են լինել հրավառություններ»,- ասաց նա և նշեց, որ բացառիկ դեպքերում նույնպես այն կարող է ընդունելի լինել, եթե քաղաքապետը տա թույլտվություն:

Տիգրան Ավինյանն ասաց, որ այս որոշմանը զուգահեռ ներկայացրել են նաև օրենսդրական կարգավորումներ, հրավառության նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ