Կաթողիկոսն անձամբ հեռուստամարաթոնին օրհնության և զորակցության խոսք չի ասի

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները հրաժարվել են այս տարի նոյեմբերի 24-ին կայանալիք «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաքին նվիրատուներին հայրապետական օրհնության և զորակցության խոսք ասել։

Radar Armenia-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից նոյեմբերի 11-ին Մայր Աթոռում ստացվել է դիմում՝ հերթական հեռուստամարաթոնի համար մինչև նոյեմբերի 16-ը տրամադրելու ամենայն հայոց կաթողիկոսի տեսաուղերձը.

«Այս կապակցությամբ հանձնարարվել է, որ Վեհափառ Հայրապետի օրհնությունը հեռուստամարաթոնի մասնակիցներին կփոխանցի ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ