«Տմբլտաշ, 1 մատի կոմբինացիա ու քրքիջ հենց նույն հերոսների սրբավայրի մոտ, առանց ամոթի, հանուն վերադարձի ու․․․».Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

3 ամիս շարունակ Հրապարակ կայքի «ինֆորմացիոն աջակցությամբ» այս խումբը կազմալուծել է Արմավիրի գյուղատնտեսական քոլեջի ու նրա նորանշանակ տնօրեն Անգելինա Արշակյանի Angelina Arshakyan-ի, այլ մանկավարժների բնականոն աշխատանքը։ «Բողոքի ակցիաների» կետերից մեկն այն է, թե Անգելինա Արշակյանը դպրոցից «հեռացրել է» Արցախյան պատերազմում զոհված հերոս տղաների նկարները և «անարգել» նրանց հիշատակը։
Անգելինա Արշակյանի հետ ծանոթացել եմ ի պաշտոնե, երբ 2020թ․ տարեվերջին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հանձնաժողովում նա ընտրվեց նախագահ ու օրենքի ուժով դարձավ ՀԽ անդամներից մեկը։ Դա իմ և իր առաջին հանդիպումն է եղել՝ ես անգամ չեմ էլ փորձել վաղօրոք հետաքրքրվել, թե ովքեր են թափուր տեղի հավակնորդները, որպեսզի «խաղադրույք» կատարեմ «յուրային» թեկնածուի վրա, ինչպես հայկական իրականության մեջ է ընդունված։ Ես պատրաստ եմ եղել աշխատել ցանկացածի հետ՝ անկախ իր քաղաքական հայացքներից․․․ Կրաևորը՝ մարդը մարդ լինի, մասնագետ ու իր ոլորտի փորձագետ լիներ․․․ ՀԽ նախագահի պաշտոնում իմ գործունեության վերջին 6 ամիսներին հաճելիորեն զարմացել եմ, թե որքան ազնվագույն կին է ընտրվել ու համալրել մեր շարքերը․․․ Այդքանը․․․
Քոլեջում իր նշանակումից հետո սոցիալական ցանցերում տեսել ու ուրախացել եմ, թե ինչպես է ավերակներից ու փլատակներից նա եռանդով հանում Քոլեջը՝ ուսանողների հետ միասին ստեղծում ուսումնակրթական ջերմոցներ, կարգի բերում քոլեջի տնտեսությունը, պահանջում վերադարձնել Քոլեջի անունով ձեռք բերված, բայց քոլեջից դուրս օգտագործված գյուղտեխնիկան։ Ու հանկարծ․․․․ բողոքի անդադար ակցիաներ, ինչպես նշեցի՝ Հրապարակի ու այլ ընդդիմադիր կայքերի աջակցությամբ․․․

 

Իհարկե, ճանաչելով տիկին Արշակյանին, հավատալ չէի կարող «լուսաբանումներին», առավել ևս որ նա «կանարգի» հերոսների հիշատակը։ Կապվեցի նրա հետ՝ պարզելու համար, թե այդ ինչ պատմություն է․․․ Պարզվեց, տիկին Արշակյանը նախաձեռնել է ավելի պատվավոր փառքի պատի ստեղծումը, որպեսզի հերոսների հարազատների ու ուսանողների, մանկավարժների մասնակցությամբ բացեն այն ու հավերժացնեն հերոսների հիշատակը․․․ Բայց նաև այլ բաներ պարզվեց․․․ Տիկին Արշակյանը ազատել է 6 աշխատակիցների, որոնք ըստ էության պետք է ազատվեին, առավել ևս երբ իրավապահ մարմններին կողմից քննվող գործերը շատ «հետաքրքիր» հանրագամանքերի են վերաբերում։ Բնականաբար, մյուս կողմն էլ ձեռքերը ծալած չնստեց՝ նրանք էլ դիմեցին տիկին Արշակյանի «չարաշահումները» բացահայտելու համար։ Արդյունքում՝ մեկ տասնյակ ստուգողներ տիկին Արշակյանի գործունեության մեջ ոչինչ չեն հայտնաբերում /չէին էլ կարող, քանի որ տիկին Անգելինան ինքն էր իր ընտանիքի բյուջեից անգամ ներդրումներ կատարում իր ռեֆորմները և գաղափարները կյանքի կոչելու համար/, մինչդեռ իրավապահները շարունակում են քննել «նախկինների» գործունեությունը, ենթադարաբար՝ լիքը անհանհստանալու բան կա․․․ Եվ ահա, ինձ համար պարզ դարձավ, թե ինչի համար է նպատակ դրվել «ազատվել» տիկին Արշակյանից ու ինչու են ցանկանում «վերականգնվել» աշխատանքում․․․․

 

Այս ամբողջում չխորշեցին նաև տեղայնական «կլանային» կլիշեներ դնել շրջանառության մեջ՝ «տիկին Արշակյանը Էջմիածնից է, ինչ գործ ունի Արմավիրում քոլեջ ղեկավարի»․․․․ Ճիշտն ասած մի փոքր տարակուսած եմ, թե ինչպես շատ արմավիրցիներ լռություն պահպանեցին այդ հակապետական ու հակակրթական կլիշեների առնչությամբ․ ի վերջո՝ բոլորին պետք է հետաքրքիր լիներ՝ արդյոք արմավիրցի ու հարակից այլ մարզերի մեր երիտասարդները գոնե հետայսու նորմալ կրթություն ու մասնագիտություն ստանա՞լու են, թե՞ ոչ․․․ Թե նախկինի նման ուղղակի թուղթ է տրվելու մեզ բոլորիս հայտնի եղանակներով ու կրթական որակի պայմաններում․․․ Եվ ամենևին կարևոր չպետք է լիներ՝ այդ կրթությունը պետության 30-ամյա թալանից ու ավերչություններից հետո ապահովում է քոլեջի արմավիրցի՞, թե՞ երևանցի ղեկավարը․․․ Ինչևէ․ գիտեմ, որ շատ արմավիրցիներ էլ լավ հասկացան այս «ինտրիգը»․․․

 

Այժմ համացանցում են հայտնվել այս խմբի ներկայացուցիչների խրախճանքի տեսանյութ ու կադրեր հենց իրեց «պաշտպանության» տակ վերցրած զոհված, հերոսացած տղաների պատվո և հիշատակի պատի մոտ։ Տմբլտաշ, 1 մատի կոմբինացիա ու քրքիջ հենց նույն հերոսների սրբավայրի մոտ, առանց ամոթի, հանուն վերադարձի ու չարաշահումների բացահայտումը կանխելու․․․ Որքան հասկանում եմ գրառումից՝ պարող տիկինը կրթական գործի կազմակերպիչներից մեկն է․․․․ Ասում են՝ որոշ լայվերում ինձ էլ է անդրադարձել, քանի որ մեկ անգամ «համարձակվել» եմ գրառումով անդրադառնալ․․․ Այս խումբը նաև «ինֆո» էր տրամադրել նույնիսկ․․․․ դոգին, որ իրենց պաշտպանի․․․ Նա դա արեց այս խմբին ու դոգին բնորոշ բառապաշարով․․․ Այն որ, Հրապարակի Արմինե Օհանյանի ընկերը աղվան ՀՅԴ-ական Վարդանյանն է, իսկ քոլեջները, կրթական համակարգերը տասնամյակներով ոչ միայն ՀՀԿ-ականացվել է, այլ նաև ՀՅԴ-ականացվել է, ու կարծեք թե գործ ունենք ժամանակին ինքնահոժար ՀՅԴ կուսակցության տոմսերը ստացած մանկավարժների հետ, որոնց գործունեությունը իրավապահ մարմինները ուսումնասիրում են, ու որոնք ազատվել են, հասկանալի է դարձնում Հրապարակի «ինֆորմացիոն» աջակցության փաստը․․․ Բայց, ա՛յ, հետաքրքիր է մնում դոգին «դիմելու» պահերը․․․ Ինչևէ, անցնենք առաջ։

 

Տիկնոջը ճանաչողները թող իրեն փոխանցեն, որ որևէ կերպ չեմ արձագանքելու իր/իրենց կողմից ինձ «անդրադառնալուն», քանի որ իմ կողմից ոչ մի արձագանք չի կարող նրանց բարձրացնել այն Մարիանյան իջվածքից, որտեղ նրանք իրենց նետել են հերոսների անվան շահարկման, նրանց հիշատակի վրա խնդիր լուծելու անմաքուր ռազմավարությամբ ու տմբլտաշով, տաշի տուշիով, դոգային բառապաշարով․․․

Թերևս այսքանը․ տապակվեք ձեր թույնի մեջ․ ես այդտեղ անելիք, ասելիք ու ակնալիք չունեմ, թեպետ ցավ է, որ հայ կինը, մայրը իրեն կարող է նման կերպ պահել։
Բայց ակնկալիք ունեմ ԿԳՄՍ նախարարությունից, քանի որ կրթությունը իմ/մեր ապագան ու անվտանգությունն է, ու այս տեսակըտեսականորեն ու գործնականորեն չի կարող ու չպետք է առնչություն ունենա կրթական գործընթացի հետ․․․ Կարծում եմ՝ պահանջը և ակնկալիքը հասկանալի են ու նախարարությունը պետք է ծառայողական քննություն իրականացնի, հենց թեկուզ միայն բարեվարքության հիմքով կրթությունը և քոլեջը ազատի նման կադրերից։
Zhanna Andreasyan Arayik Harutyunyan և այլ պաշտոնյաներ, որոնք կրթության հետ կապ են ունեցել ու ունեն, մեր երեխաների համար ապահովեք կրթական նորմալ, բարոյական ու արժեքային միջավայր։

 


 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ