ԱՄՆ-ն չի էլ թաքցնում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավումը բխում է ամերիկյան շահերից

ԱՄՆ-ն փորձում է ցույց տալ, որ կողմերից ոչ մեկի հանդեպ չունի կանխակալ վերաբերմունք և պատրաստ է հասցեական կոչերով կանխել հետագա էսկալացիաները։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններին: Հիշեցնենք, որ Բլինքենրը նախ Հայաստանի վարչապետին է կոչով հանդես գալիս՝ պահպանել խաղաղ բանակցությունների իմպուլսը, իսկ ավելի ուշ Ադրբեջանին է Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարը և զերծ մնալ սադրանքներից:

«Համադրելով վերջին ժամանակներս նրանց կողմից տարածաշրջանում ցուցաբերվող ակտիվությունը իրականացված քայլերի հետ, կարելի է արձանագրել, որ ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-ադրբեջանական հարատև խաղաղության հասնելու հեռանկարով։ Ի դեպ, այդ մասին ԱՄՆ-ում չեն էլ թաքցնում և տարբեր պաշտոնական խողովակներով հայտնում են, որ տարաշարջանում խաղաղությունը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավումը բխում է ամերիկյան շահերից»,-ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով տարածաշրջանում Արևմտյան կողմի ներկայության մեծացման վերաբերյալ Իրանի դիրքորշմանը և հայ-իրանական հարաբերությունների, Մովսես Հարությունյանը նշեց, որ Հայ-իրանական հարաբերություններն ունեն բավականին ամուր ու փոխշահավետ հիմք, չի կարծում, որ հարևան Իրանում կարող են չընկալել Հայաստանի կողմից սեփական անվտանգային միջավայրն ամրապնդելու քայլերի իրականացումը։

«Ճիշտ է, Իրանի համար տարածաշրջանում արևմտյան ակտիվությունը անցանկալի իրողություն է, բայց այն չի կարող հակասել հայ-իրանական հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը, ինչը ևս պակաս կարևոր չէ Իրանի համար։ Բացի այդ, Իրանին ավելի շատ կարող է մտահոգել Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների զարգացումը, որն ուղիղ սպառնալիք է վերջինիս համար՝ ի տարբերություն Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, որոնք, հակառակ ադրբեջանա-իսրայելականի, ավելի կանխատեսելի են»,-ասաց նա:։

Մովսես Հարությունյանը չհամաձայնեց, որ ռուսական կողմը պասիվություն է ցուցաբերում, քանի որ անգամ գտնվելով լայնածավալ պատերազմի մեջ և ենթարկվելով ողջ Արևմուտքի սանկցիաներին ու հակազդցությանը, ռուսական կողմը փորձում է ձեռքը պահել տարածաշրջանի զարկերակին՝ ամենաբարձր մակարդակով փորձ անելով ներառվել տեղի ունեցող գործընթացներում։

«Ասվածի ապացույցն են Վլադիմիր Պուտինի հովանու ներքո Սոչիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչպես նաև ԱԳ նախարարների ու այլ պաշտոնյաների մակարդակով անցկացվող տարբեր հանդիպումներն ու հեռախոսազրույցները։ Մեզ համար շահեկան է, որ աշխարհի բոլոր կենտրոնները հետաքրքրված են տարածաշրջանի կայուն ապագայով, քանի որ այդ քչանում է հավանականությունը, որ մենք կարող ենք հայտնվել այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի ազդեցության տակ՝ ստիպված լինելով գնալ միակողմանի զիջումների»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ