Արմեն Աշոտյանի և Էդմոն Մարուքյանի երկխոսությունը կարելի է ասել դարձել է համացանցի հիթ

Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հումորային տեսանյութ է հրապարակել.

Հիշեցնենք Արմեն Աշոտյանը, ով վերջին օրերին աչքի է ընկնում վարքագծի շեղումներով, շարունակում է գտնվել հոգեխանգարմունքի մեջ և լարվածության մեջ պահել իր շրջապատին՝ բարեկամ-հարազատներին, կուսակից ընկերներին ու իր՝ պաշտոնյա եղած ժամանակվա աշխատակիցներին։

Ինչպես արդեն գրել էինք՝ Աշոտյանի նյարդային լարումների պատճառը վերջերս հարուցված քրեական գործն է, որով բացահայտվել էր, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:

Աշոտյանի շրջապատում ահաբեկված են նրա տարօրինակ պահվածքից ու ամեն գնով փորձում են խուսափել նրա հետ որևէ շփում ու առնչություն ունենալուց, քանի որ վստահ են, որ երբ Աշոտյանը հրավիրվի հարցաքննության՝ սկսելու է պատմել բոլորի ու ամեն ինչի մասին՝ միայն թե իր վրայից ցրի պատասխանատվությունը։

Նման մերժողական ու անցանկալի կարգավիճակում հայտնվելուց հետո Կրթության և գիտության նախկին նախարարը ընկել է կրկնակի հոգեխանգարմունքի մեջ՝ սկսելով անել ցնորային հայտարարություններ ու խոսել բաներից, որոնք արդեն քանիցս հերքվել են։ Նմանատիպ ցնորային հայտարարությունններից է Շուշիի բանկից գումարի դուրսբերման մասին զառանցանքն էր, որն արդեն հիմնավորվել ու ամբողջապես հերքվել է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ