Արդարությունը վերականգնվեց, Երվանդ Տեր-Մինասյանը հայտնվեց իր միջավայրում. ԵՊՀ-ում բացվեց պրոֆեսորի կինսանդրին․ տեսանյութ

Այսօր Երևանի պետական համալսարանում բացվեց գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկոտոր, պրոֆեսոր Երվանդ Տեր-Մինասյանի կիսանդրին։

Տեր-Մինասյանը եղել է համալսարանի հիմնադիր դասախոսներից, բանասիրության և օտար լեզուների ամբիոնի վարիչը։ Երվանդ Տեր-Մինասյանը այն եզակի մասնագետներից է, ով առանց ատենախոսություն պաշտպանելու ստացել է դոկտորի կոչում։

Խոսքը Երևանի պետական համալսարանի մասին է։ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում՝ այժմյան Գյումրիում, բացվեց Հայաստանի պետական համալսարանը։

Միջոցառմանը ներկա էին նաև պրոֆեսորի թոռնուհիները։ Նրանցից Անուշ Տեր-Մինասյանը հիշեցնում է Խորհրդային տարիները, երբ վտանգավոր է եղել ցարական ժամանակների իրեր պահելը, որոշ թեմաների մասին բարձրաձայնելը։ Սակայն Երևանի համալսարանի առաջին թերթը պապը՝ Երևանդ Տեր Մինասյանը պահել է, որը այժմ էլ գտնվում է տիկին Անուշենց տանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշում է՝ անգնահատելի է Երևանդ Տեր-Մինասյանի դերը համալսարանում։ Նա հսկայական դեր է ունեցել է թե՛ հայ առաքելական եկեղեցու կյանքում, թե՛ հայ-ասորական հարաբերությունների հարցում։

Ռեկտորը նշում է, որ այսօր էլ ունենք մասնագետներ, ովքեր իրենց ոլորտներում առաջատար են և աշխատում են համալսարանում։

Հովհաննես Հովհաննիսյանը հիշեցնում է Երվանդ Տեր-Մինասյանի և իր ընկեր Կարապետ Տեր-Մկրտչյանի մասնագիտական և ընկերական հարաբերությունների մասին, ովքեր կյանքում ընկերներ էին, մասնագիտական ոլորտում՝ կոշտ քննադատներ։

Պրոֆեսորի թոռնուհի Անուշ Տեր-Մինասյանը նշում է, որ 2020 թվականին՝ համալսարանի կազմավորման 100 ամյակին է դիմել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ խնդրանքով պապի կիսանդրին տեղադրել համալսարանում, այսօր դա արդեն իրականություն է։

Ընտանիքում ևս չի խոսվել, որ իր պապը կանգնած է ԵՊՀ-ի ստեղծման ակունքներում՝ վտանգավոր է եղել, ուսանողական տարիներին է միայն իմացել այդ մասին։

Այսպես, Երվանդ Տեր-Մինասյանը, ինչպես թոռնուհին է նշում, վերադարձավ իր՝ համալսարանական միջավայր։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ