Ինչպես ավելի վաղ հայտնել էինք․ նոյեմբերի 5-ին տեղի է ունենալու ընդդիմության հանրահավաքը։ Այս օրերին ընդդիմադիրները ջանք չեն խնայում, որպեսզի հանրահավաքը բազմամարդ լինի, իսկ երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմության հանրահավաքին մասնակցելու է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Սակայն Քոչարյանի թիմակիցները տարբեր կերպ հասկացնել են տվել, որ ամենաշատը հենց նրա պատճառով է, որ քաղաքացիները խուսափում են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։ Նրանք տարբեր պատճառներ են բերել` ամենաբարձր հակավարկանիշից մինչև վատ եղանակ, որպեսզի համոզեն Քոչարյանին հրաժարվել հանրահավաքին մասնակցելուց։ Սակայն Քոչարյանն անդրդվելի է գտնվել։
Նա պնդել է, թե իբրև հիմա Հայաստանի իշխանությունը Մոսկվայի հետ խնդիրներ ունի և իշխանության հայտ ներկայացնելու իսկական պահն է։ Սակայն որպես փոխզիջում խոստացել է, որ եթե այս անգամ էլ հաջողության չհասնեն, ապա հաջորդ հանրահավաքին ինքը չի մասնակցի։