«Եթե Արցախում 40,000 է դուրս եկել, Հայաստանում առնվազն 100,000-ից ավել մարդ կհավաքենք»․ Իշխան Սաղաթելյանը մեծ հույսեր ունի

Ինչպես ավելի հայտնել էինք, նոյեմբերի 5-ին սպասվում է ընդդիմության հանրահավաքը, ինչպես իրենք՝  արմատական ընդդիմադիրներն են հայտարարում, էլի Արցախ են փրկելու։  Թերևս ավելի քան ակնհայտ է, որ օրեր առաջ Արցախում տեղի ունեցած հանրահավաքից հետո Հայաստանյան ընդդիմությունը փորձ է անում այդ հանրահավաքը տեղափոխել Հայաստան ու հասնել իր բաղձալի նպատակին՝ իշխանափոխությանը։

Թե որն է նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքի նպատակը՝ ընդդիմադիրներն այդպես էլ տրամաբանական հիմնավորում չեն տվել, և սա այն դեպքում, երբ Սեյրան Օհանյանը հայտարարում էր,  Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար ընդդիմության  համար ընդունելի է ռուսական տարբերակը, իսկ Նիկոլ  Փաշինյանը դեռևս օրեր առաջ հայտարարեց, որ ընդունել են ռուսական առաջարկը, ավելին՝ առաջարկում են 15-20 տարով երկարաձգել ռուս խաղաղապահների Լեռնային Ղարաբաղում իրականացրած խաղաղ առաքելությունը։

Ի դեպ, մեր տեղեկություններով Արցախում մեծաթիվ հանրահավաքից ոգևորված Իշխան Սաղաթելյանը օրերս թիմակիցների հետ ունեցած քննարկումների ժամանակ հայտնել է, թե աննախադեպ մեծաթիվ հանրահավաք է կազմակերպելու։

«Եթե մեզ հաջողվեց Արցախում 40,000 մարդ հանել փողոց, Հայաստանում առնվազն 100,000-ից ավել մարդ կհավաքենք։  Ասեմ ավելին, ես ինքս ակնկալում եմ, որ 200,000 մարդ կմասնակցի նոյեմբերի 5-ի մեր հանրահավաքին»,- շեշտել է Իշխան Սաղաթելյանը։

Կարճատև հիշողությամբ տառապող Իշխան Սաղաթելյանը հավանաբար արդեն մոռացել է, որ իր իսկ կազմակերպաշ վերջին հանրահավաքներին մասնակցում էր առավելագույնը 2-3 հազար մարդ,  եղել են նաև հանրահավաքներ, որոնց մասնակիցների թիվն անգամ 2000-ի չի հասել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ