Զատուլինը սպառնո՞ւմ է՝ հիշեցնելով Եգիպտոսի սպանված նախագահի ճակատագիրը

Օրերս Հայաստանում անցանկալի անձ հռչակված ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Լազարևյան» ակումբի նիստում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների «վաշինգտոնյան տարբերակը» նման է Քեմփ-Դեյվիդի բանակցություններին Իսրայելի և Եգիպտոսի միջև։ «Ես խորհուրդ եմ տալիս այն մարդկանց Հայաստանում, որոնք գնում են այդպիսի գործարքի, հիշել՝ ինչպես դա վերջացավ նրանց համար, օրինակ՝ Սադաթի»,- հայտարարել է Զատուլինը։

Հիշեցնենք, որ Անվար Սադաթը Եգիպտոսի նախագահն էր, որի կողմից Քեմփ-Դեյվիդի համաձայնագրերի ստորագրումը և 1978 թվականին Իսրայելի հետ խաղաղություն կնքելը պատճառ դարձան իսլամիստ ծայրահեղականների կողմից նրա սպանության համար։

Հայաստանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայիս ընդդիմադիր գործիչների ներկայությամբ, Հոկտեմբերի 27-ի տարելիցի հաջորդ իսկ օրը հայաստանյան այդ գործիչների կողմից հայամետ, արցախամետ, Հայաստանի և իր ժողովրդի բարեկամ հռչակված Կոնստանտին Զատուլինը անթաքույց սպառնալիք է հնչեցրել ՀՀ իշխանությունների հասցեին՝ ըստ էության սպառնալով, որ եթե Հայաստանի իշխանությունները ընտրեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան տարբերակը, ապա Հայաստանում ի կատար կածվի երկրորդ «Հոկտեմբերի 27-ը»։

Մեկ օր առաջ Վալդայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում էր, որ ընտրությունը հայ ժողովրդինն ու Հայաստանի ներկայիս իշխանություններինն է, և Ռուսաստանը ցանկացած դեպքում կաջակցի այն տարբերակին, որը խաղաղություն կբերի։ Այդ ֆոնին նույն ՌԴ-ի Պետդումայի պատգամավորը ուղիղ տեքստով սպառնում է ՀՀ իշխանություններին, որ եթե ռուսականի փոխարեն ընտրեն արևմտյան առաջարկները, ապա նրանց ֆիզիկապես կվերացնեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ