«Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ». Սասուն Միքայելյան

Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«ՀԱՊԿ-ը մեզ հետ կապված ոչինչ չարեց։ Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություն է եղել՝ ո՛չ նորմալ արձագանքել են, ո՛չ էլ։ Եթե այսօր համապատասխան տեխնիկա ունենանք, մեր օդը փակվի, չկասկածեք, մենք առաջ կգնանք։ Ես գերադասում եմ՝ մենք ազատագրենք մեր տարածքները, քան իրենք հետ քաշվեն։ Ինձ թվում է՝ իրենք հեշտ հետ չեն քաշվի, դրա համար մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա», – ասաց Սասուն Միքայելյանը։

Նա նաև նշել է, որ այսօրվա պարտությունը հոկտեմբերի 27-ն էր, որը տեղի ունեցավ նախորդ իշխանությունների օրոք։

«Այս գործն այս իշխանությունները՝ մեր իշխանությունները, կբացահայտեն։ Այս գործը պիտի բացահայտվի։ Մինչև հիմա պարզ չի, թե Քենեդուն ով է խփել, բայց մենք փոքր ազգ ենք և պարտավոր ենք բացահայտել, որովհետև պարզ պետք է լինի, թե ինչ կատարվեց 23 տարի առաջ հոկտեմբերի 27-ին», – ասաց Սասուն Միքայելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ